Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Շրջափակման մեջ գտնվող երկիրը չի կարող ակտիվորեն մասնակցել ինտեգրացիոն ծրագրերի

Շրջափակման մեջ գտնվող երկիրը չի կարող ակտիվորեն մասնակցել ինտեգրացիոն ծրագրերի
09.08.2024 | 10:46

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հոդվածի հանումը «Խաղաղության պայմանագրից» մեծամասամբ անբարենպաստ է Հայաստանի համար և ծնում է նոր մարտահրավերներ: Փորձեմ թվարկել դրանք:

1. Lրիվ զրոյացվում է «Խաղաղության խաչմերուկը», և հասկանալի պատճառներով այն իմաստազրկվում է:

2. Շատ հավանական է, որ հայ-թուրքական սահմանը շարունակի փակ մնալ՝ «միջանցք չտվեցիք, ի պատասխան սահմանը փակ կմնա» տրամաբանությամբ:

3. Հայաստանի երեք տասնամյակ ձգվող շրջափակումը փաստացիորեն կպահպանվի իր բոլոր բացասական հետևանքներով:

4. Հայաստանը կշարունակի կախված մնալ երկու կոմունիկացիոն կետից՝ Վերին Լարս և Վրաստանի նավահանգիստներ: Պարսկաստանի հետ կապուղիների նշանակությունը կախված կլինի Նրա նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառումից:

5. Շրջափակման մեջ գտնվող երկիրը չի կարող ակտիվորեն մասնակցել ինտեգրացիոն ծրագրերի:

6. Բացառված չէ, որ Ադրբեջանը, նպաստավոր պայմանների դեպքում Թուրքիայի հետ համատեղ ուժով և տարածքային զավթումներով, հասնի կարևոր ստրատեգիական նպատակին` ցամաքային կապին:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3442

Մեկնաբանություններ